Թուրքիայում լարված իրավիճակ է. Ստամբուլի քաղաքապետի ընտրությունները չեղարկվել են
Աջակցիր «Ա1+»-ինԹուրքիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) մայիսի 6-ին որոշում է կայացրել ՝ այս տարվա մարտի 31-ին անցկացված՝ Ստամբուլի քաղաքապետի ընտրությունները չեղարկելու վերաբերյալ։ Ermenihaber-ի տեղեկացմամբ՝ Թուրքիայի ԿԸՀ-ն նոր ընտրությունների անցկացման օրը հայտարարել է հունիսի 23-ը, ինչի առիթով հաղթած ընդդիմադիր թեկնածու CHP-ական Էքրեմ Իմամօղլուն և առհասարակ ընդդիմությունը իրենց դժգոհությունն ու վրդովմունքմ են սարտահայտել այս որոշման առնչությամբ։
Հիշեցնենք, որ մարտի 31-ին Թուրքիայում կայացած ՏԻՄ ընտրություններում երկրի խոշոր քաղաքներում, այդ թվում՝ Ստամբուլում, հաղթել էր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցությունը (ԺՀԿ-CHP)։ Իշխող ուժը՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցությունը, ոչ մի կերպ չհամակերպվեց Ստամբուլում կրած պարտության հետ, և արդյունքում Թուրքիայի ԿԸՀ-ն սկանդալային որոշում կայացրեց ընտրությունները չեղարկելու վերաբերյալ։