A
A
ԱՄՆ-ը ամենաարդիական հրթիռային պաշտպանության համակարգ է տեղակայել Ռումինիայում
Աջակցիր «Ա1+»-ինԱՄՆ-ի օդային պաշտպանության և հրթիռային հրամանատարությունը հայտարարել է, որ իր ամենաարդիական հրթիռային պաշտպանության համակարգն է տեղակայել Ռումինիայում: Հաղորդման համաձայն, այս գործողության նպատակն է աջակցել ՆԱՏՕ-ի բալիստիկական հրթիռային պաշտպանության առաքելությանը և ուժեղացնել ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի դաշնակիցների աջակցությունը:
Ռումինական Հանրային հեռուստաընկերության տարածած ինֆորմացիայի համաձայն՝ C-17 Globe Master տրանսպորտային օդանավն արդեմ իսկ «ԹԱԴ» հակահրթիռային պաշտպանական համակարգը տեղափոխել է Ռումինիայի Mihail Kogalniceanu օդային բազա:
Հիշեցնենք, որ Ռուսաստանը միշտ դժգոհել է Արևելյան Եվրոպայում ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի զորքերի հզորացումը և հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն փորձում է իր տանկերն ընդհուպ Ռուսաստանի սահմաններին հասցնել: