Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Դուք ո՞վ եք,  որ Ղարաբաղի հարցը որոշեք. Փաշինյանը փեսաներին և տղաներին միլիոնատերեր դարձրածների մասին (տեսանյութ)

«Ասում եմ՝ Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը պիտի որոշի ժողովուրդը, էլի մարդիկ կան, որոնք ասում են՝ ո՞նց պետք է ժողովուրդը որոշի, բա ո՞վ պետք է որոշի, դուք պե՞տք է որոշեք մի քանի կոռուպցիոներներով, բանակ թալանածներով պետք է  Ղարաբաղի հարցի ճակատագիր որոշե՞ք»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանի խոսքով՝ Իտալիաներում,  Բադեն-Բադեններում և տարբեր տեղերում տներ ունեցողները չպիտի որոշեն Ղարաբաղի հարցը: Հայաստանում ամեն ինչ որոշելու է ժողովուրդը օրենսդրությամբ սահմանված  կարգով:

«Դուք ո՞վ եք,  որ Ղարաբաղի հարց որոշեք, համակերպվեք, որ  Հայաստանում ամեն ինչ որոշելու է ժողովուրդը Օրենսդրությամբ  սահմանված կարգով»,- նշեց Փաշինյանը:

Եթե բանակցությունների արդյունքում Կառավարությունը ունենա  լուծում, որ համարի արժանի ներկայացնելու ժողովրդին, ապա  ասուլիսի, հանրահավաքի կամ այլ միջոցով կդիմի ժողովրդին և նրա համաձայնություն կամ անհամամաձայնությունը կստանա: 

«Գնում ենք բանակցությունների, ասում են՝ գնացին  ծախելու հողերը, ծախողը դուք եք: Էդ ո՞վ բարոյական իրավունք ունի ինձ որևէ բան ծախելու մեջ մեղադրի: Մարդիկ, որոնք թալանել, ծախել  են երկիրը, ասում են՝ գնաց բանակցություննների, հաստատ ծախում է: Ո՞վ են դրանք ընդհանրապես, էդ սերմացու գողացած մկները, բանակ թալանածները, զինվորի հաշվին վզները հաստացրածները, փեսեքին և տղաներին միլիոնատերեր դարձրածները, նրանք էլ պիտի Ղարաբաղի հարց լուծեն»: