Ո՞րն է կայուն խաղաղության գինը Հայաստանի համար (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Կայուն խաղաղության գինը Հայաստանի համար Հայաստանի ուժեղ Հանրապետությունն է, բարձր ժողովրդավարական իմիջով, ուժեղ հանրությամբ, խոսքի ազատությամբ,թափանցիկությամբ, օրինականությամբ և այլն»,- պատասխանելով «Ա1+»-ի հարցին, թե ո՞րն է կայուն խաղաղության գինը Հայաստանի համար, նշեց Նիկոլ Փաշինյանը:
«Հայաստանի իմիջը մեր անվտանգության լավագույն երաշխավորն է և մենք կարող ենք արձանագրել, որ ամեն օրվա հետ Հայաստանի միջազգային իմիջը բարելավվում է: Մենք բանակցություններում ունենք սկզբունքային դիրքորոշումներ տարածաշրջանային հարցերի հետ, բայց մյուս կողմից մենք ապակառուցողական չենք: Մենք շատ կառուցողական դիրքորոշում ունենք և միջազգային հանրությունը դա հստակ տեսնում է, որ մենք ունենք սկզբունքներ և այդ սկզբունքները արդարացված են, դրանք քմահաճույքային չեն, եւ մենք կառուցողական ենք տրամադրված ողջ բանակցային գործընթացում»,- հավելեց վարչապետը:
Անդրադառնալով վերջին շրջանում ռազմական փորձագետների մողմից անընդհատ հնչող այն մտահոգություններին, թե Ադրբեջանը պատրաստվում է ինտենսիվ կերպով պատերազմի, Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ Ադրբեջանը վերջին 25 տարում է ինտենսիվորեն պատրաստվում է պատերազմի:
«Եթե կրակոցներ ենք ունենում ամենօրյա ռեժիմով, էական չէ՝ քիչ, թե շատ, նշանակում է մենք կիսապատերազմական վիճակում ենք: Վերջին երկու ամսում դեպքերի լարում նկատվում է, բայց ընդհանուր առմամբ կայունությունը և հանդարտությունը, որը կար պահպանվում է»:
Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահը այս ընթացքում միմյանց հետ իրենց մտահոգություններով են փոխանակվում: Ըստ Փաշինյանի՝ երկու կողմերը նաև փոխադարձ մեղադրանքներով են հանդես գալիս:
«Կարծում ենք, որ Վիեննայի հայտարարությանը պետք է բոլոր կողմերը հավատարիմ մնանք: Մենք արձանագրել ենք, որ հրադադարի ռեժիմը պետք է պահպանվի և ամրապնդվի»,- հավելեց վարչապետը:
Ի դեպ, լրագրողներից մեկն էլ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց, թե արդյո՞ք ԵՄ-Ադրբեջան ստորագրվելիք համաձայնագրում կան մտահոգիչ կետեր և կամ Հայաստան-ԵՄ համաձայնագրին չհամապատասխանող դրույթներ։
«Եվրամիություն-Ադրբեջան բանակցությունները, իհարկե, առնչություն ունեն մեզ հետ, բայց դա ուղիղ առնչություն չունի: Իմ շփումներում ԵՄ մեր գործընկերների հետ նաև ասել եմ, որ ճիշտ կլինի, որ այդ բանակցային գործընթացները տարածաշրջանային իրավիճակների հետ որդեգրված սկզբունքները չաղավաղեն, չայլակերպեն տարբեր իրավիճակներում, այսինքն՝ միջազգայնորեն ճանաչված սկզբունքների շրջանակը հստակ պահպանվի»,-ասաց նա