Բացել լրահոսը Փակել լրահոսը
MHM0129514
A A
Քաղաքականություն

Փաշինյանի պատասխանը Քոչարյանին ազատ արձակելու նամակին (տեսանյութ)

 Արցախի ներկա եւ նախկին նախարարները  Ռեբերտ Քոչարյանի ազատ արձակելու խնդրանքով դիմել ՝էին ՀՀ գլխավոր դատախազին։ 

 Հարցին, թե արդյո՞ք Ստեփանակերտը միջամտում է Հայաստանի ներքին գործերին:

   «Չեմ  կարծում, թե Ղարաբաղի իշխանությունները Հայաստանի գործերին միջամտելու հնարավորոություն ընդհանրապես ունեն»,-ասաց վարչապետը:

Նամակում նախգահները նաեւ գրել էին. «Հուսով ենք, որ Ձեր որոշմամբ հնարավորություն կընձեռեք, որպեսզի Արցախի Հանրապետության երեք ղեկավարներն էլ ներկա գտնվեն մայիսի 9-ի տոնակատարություններին Ստեփանակերտում եւ Շուշիում, ինչը, վստահաբար, համերաշխության եւ միասնականության ազդակ կդառնա ոչ միայն մեր հասարակության, այլեւ ամբողջ աշխարհի ու նաեւ հակառակորդի համար»։

 Նիկոլ Փաշինյանը բարկացավ միասնականությանը վերաբերող մասից, ասելով, որ այսօր հայ ժողովուրդը միասնական է՝ քան երբեւէ:

«Քանի դեռ Սերժ Սարգսյանը չի պատասխանել այն հարցին, թե ոնց է , որ մեր զինվորը պատշաճ ուտելիք չի ունեցել, իսկ իր ընտանիքի անդամները միլիոնատերեր են եղել, ես իր հետ միասնական չեմ կարող լինել, իմ մտքով չի անցնում, որովհետեւ բաներ կան՝ ես չեմ կարող ներել ընդհանրապես: Այն պետական պաշտոնյան, որի  պաշտոնավարման ընթացքում իր ընտանիքի անդամները դարձել են միլիոնատեր, ես իրենց հետ միասնական լինել չեմ կարող: Այսօր հայ ժողովուրդը միասնական է՝  քան երբեւէ, եթե այդ միասնականությունից չորս հոգի պակաս կա, ասենք՝ միասնականություն մինուս 4 հոգի, կամ 40 հոգի, կամ 100 հոգի, դա իրենց խնդիրն է, մինչեւ իրենք ժողովրդից թալանածը չեն վերադարձրել՝ ինչ միասնական, թալանվողը թալանողի հետ՝ ինչ միասնական, չկա տենց միասնականություն, չի լինելու այդպիսի միասնականություն, բացառվում է նման միասնականություն»,-նշեց վարչապետ Փաշինյանը: