Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

«Ռոբերտ Քոչարյանը ում ուզում է թող միանա». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

  Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կապ տեսնո՞ւմ է այս օրերին Արցախում ՀՅԴ կազմակերպած ֆորումի եւ այսօր, Ռոբերտ Քոչարյանի՝ Reuters գործակալությանը տված  գրավոր հարցազրույցի մեջ: Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, թե միանալու է ներկայիս իշխանությունների դեմ պայքարին:

  «Ռոբերտ Քոչարյանը ուզում է միանալ, ո՞ւմ է ուզում միանալ, թող միանա: Կապ կա, թե չկա, դա ոչ մի բան չի փոխում: Գիտեք, մարդիկ կան, որ չեն հասկանում՝ Հայաստանում ինչ է տեղի ունենում, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, ուրիշ մարդիկ, անուններ տվեք, նախորդ կառավարության ոչ մի ներկայացուցիչ  ՀՀ-ում  այլեւս երբեք իշխանություն չի լինելու, երբեք: Չի լինելու նաեւ ընդդիմություն, 90 եւ ավել տոկոս հավանականությամբ, դա անհատների մասին է խոսքը: Հանրապետական կուսակցությունը համարում եմ, որ կասեցված է, նույնիսկ փակված է՝ ժողովրդի կողմից»,- ասաց Փաշինյանը:

Իսկ Հայ Հեղափոխական Դաշնակցությո՞ւնը հարցին, Փաշինյանն ասաց, որ Դաշնակցությունը ավանդական կուսակցություն  է եւ ինքը հարգանքով է վերաբերում Դաշնակցությանը. «Այն հայտարարությունները՝ թե պայքարելու են, ո՞ւմ դեմ են պայքարելու, իշխանությունը ժողովուրդն է, իրոնք չեն հասկանում՝ ինչ է փոխվել Հայաստանում: Ես չգիտեմ՝ իշխանության համար ով է պայքարելու, ես ՝ իմ իշխանությունը պահպանելու համար չեմ պայքարելու: Ով ում դեմ ուզում է պայքարի: Ժողովուրդը որոշել է, որ ես վարչապետ եմ, ես վարչապետ եմ, ժողովուրդը կորոշի, որ ես վարչապետ չեմ, ես վարչապետ չեմ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: