Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Գո՞ղ են,  ավազա՞կ են. Նիկոլ Փաշինյանը կառավարության կադրերի մասին (տեսանյութ)

Ինչո՞ւ վճռական պաշտոններում չեն նշանակվում այլ կուսակցություններից կամ անկուսակցական ներկայացուցիչներ. գործադիրի ղեկավարից հետաքրքրվում է  լրագրողը, ում ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հարց է ուղղում.

«Պաշտպանության,  Ֆինանսների, Էկոնոմիկայի, արդեն լուծարված Գյուղատնտեսության, Էներգետիկայի, Արտաքին գործերի  նախարարների  պաշտոնները վճռակա՞ն է, թե՞ ոչ: Օրինակ՝ Սյունիքի մարզպետի պաշտոնը վճռակա՞ն է,  թե՞ ոչ, Տուրիզմի կոմիտեի և  Ջրային կոմիտեի ղեկավարների պաշտոնը վճռակա՞ն է,  թե՞ ոչ»:

Փաշինյանի հարցին, լրագրողը դրական պատասխան  է  տալիս։ Նիկոլ Փաշինյանի համար անհասկանալի է, թե ինչո՞ւ են իր կադրային քաղաքականությունից դժգոհ:

«Էդ  որ ասում են՝ վատ կադրային քաղաքականություն: Այդ կադրերը ի՞նչ են արել, ի՞նչ չեն արել, ի՞նչ վնաս են հասցրել՝ ում: Այո, վատ կադրային քաղաքականություն՝ Առողջապահության նախարարի տեղակալն է, որը կաշառքի վրա բռնվել է, վատ կադրային քաղաքականություն, այո, ընդունում եմ»,- նկատեց Նիկոլ Փաշինյանը:

«Գո՞ղ են,  ավազա՞կ են, այո, բոլորը չեն, որ արդյունավետ են իրենց աշխատանքում»,- հավելեց վարչապետը: