Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ռոբերտ Քոչարյանը ո՞վ է,էն որ Մեղրիի ծրագիր էր քննարկո՞ւմ (տեսանյութ)

www.a1plus.am

Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամլո ասուլիսի ընթացքում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անունը լսելուց հետո վարչապետ Փաշինյանն այսպես արձագանքեց. «Քոչարյանն ո՞վ ա, էն որ Մեղրին հանձնելու ծրագիր էր քննարկու՞մ»։

Հարցը, սակայն, վերաբերում էր Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, ինչի առնչությամբ վարաչապետը ընդարձակ մեկնաբանություն արեց. «Վարչապետ ընտրվելուց հետո, բնականաբար, առաջին գործերից մեկն էն էր, որ ես խնդրեցի բերեն Ղարաբաղի հետ կապված թղթերը, և երբ որ ես էդ թղթերը կարդում էի, անկեղծ ասած՝ առաջին մտքերից մեկն էն էր, որ արժե էդ ամեն ինչը հրապարակել։ Եվ ես հիշում էի, որ հետաքրքրվեմ, տեսնեմ՝ ինչ իրավական կամ ինչ խնդիր կա դրա հետ կապված...ուղղակի դուք ինձ հիշեցրիք, որ ես նման բան էի մտածել...

Ես կուզեմ հրապարակել, անկեղծ ասած, բայց  էնպիսի նուրբ  հարց է, որ պետք է քննարկել, հասկանալ էդտեղ, որովհետև էդ փաստաթուղթը միայն մեր սեփականությունը չի, չէ՞, դա նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, բանակցողների, միջնորդների սեփականություևն է...

Ես, օրինակ, գիտեմ, ինձ համար ունեմ էդ հարցի պատասխանը՝ Ղարաբաղի հարցի լուծման ի՞նչ շրջանակ կարող է գոյություն ունենալ, որովհետև հասկանում եք, չէ՞՝ խոսքը մի՛ տարբերակի մասին չէ, պետք է շրջանակ հասկանալ։ Բայց մինչև էդ մենք պետք ա ուրիշ  խոսակցություն ունենանք, և էս հարցը ես մի քանի անգամ բարձրաձայնել եմ։

Օրինակ՝ մեզնից յուրաքանչյուրը պատրա՞ստ է կրել Ղարաբաղի հարցի լուծման իր բաժին պատասխանատվությունը։ Սա իմ քաղաքական գաղափարախոսության տրամաբանության մեջ է, որովհետև ինձ համար ցանկացած դեպքում գլխավոր գործող անձը անհատն ա, անհատական ջանքը, անհատի վարքագիծը։ Որովհետև իրավիճակներ կան, որ ասում  են՝ Հա՜, էդ ի՞նչ ա, էդ գնացել-հողերը հանձնու՞մ եք։ Հաջորդ պահին ասում ենք՝ Գիտե՞ք, պետք ա ձեր որդին, օրինակ,  զորակոչվի բանակ, ասում են՝ Չի լինի՞  հարևանի էրեխեն թող գնա, չէ՞, որ  մենք հայտնի  քաղաքական գործիչ ենք, հայտնի մշակութային գործիչ ենք, հայտնի տնտեսագետ և մեծահարուստ, բայց այ՝ տեսեք, հա՜, մի բառ էս կողմ, էն կողմ չխոսե՛ք։

Մենք պատրաստ ե՞նք ազգովի վերցնել պատասխանատվություն և կրել էդ պատասխանատվությունը՝ գլխավոր հարցը է՛ս ա։ Բա որ ես անցած տարի ասում  էի՝  հաշվիչ դրամարկղային կտրոն, է՛դ էի ասում. 82 միլիոն կտրոն տպվել ա ավել, և Զինված ուժերում աշխատավարձն ավելացել է 20-30%...Բա էդ ա՝ ուզում ե՞ք, թե չեք ուզում։ Եթե չեք ուզում էս նոր համակարգը, որտեղ ամեն ինչ ազնիվ ա, ճիշտ ա, խնդիր չկա՝ դուք ազատ եք նույնիսկ գնալ էն հին կոռուպցիոն համակարգը ետ բերել ու հանգիստ-խաղաղ ապրել։ Բայց ես կարծում եմ, որ հեղափոխությունը ցուց տվեց, որ մեր ժողովուրդն ուզում ա՝ նոր իրականություն լինի, նոր Հայաստան լինի, և ինչպես ամեն մեկս դեր ունեինք քաղաքական, տնտեսական փոփոխություններում, ամեն մեկս դեր ունենք նաև Ղարաբաղի հարցի կուծման գործում։ Ես իմ բաժին պատասխանատվությունը պատրաստ եմ անմնացորդ կրել, ինչպես մյուս դեպքերում իմ բաժնից էլ հարյուր անգամ ավել հազար անգամ ավել  պատասխանատվություն, բայց ես ակնկալում եմ, որա մեն մեկը իր մի պուճուր միավոր պատասխանատվությունը կր, լինի դա հարկ վճարելու, թե ընդհանրապես օրինականության շրջանակներում ապրելու»։