Ամբողջ բեռը չպետք է թողնել միայն բանակի վրա. Գևորգ Գորգիսյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը նույնպես մասնակցել է Արցախում Հայ հեղափոխական դաշնակցության կողմից կազմակերպված «Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինք» ֆորումին։
Այն հարցին, թե ինչպիսին է իրավիճակն Արցախում, պատգամավորը պատասխանեց, որ ինչպես միշտ Արցախն ուժեղ է, և արցախահայությունն ամեն օր է սովոր անկայուն վիճակի, արցախա-ադրբեջանական սահմանային կուտակումների ռեժիմին։ «Նույնը Տավուշի, Վայոց Ձորի մեր հայրենակիցները»,- ընդգծեց նա՝ հավելելով, որ պետք է հզորանալ և ամբողջ բեռը չթողնել միայն բանակի վրա։
Անդրադառնալով արտաքին քաղաքականությանը՝ Գորգիսյանը վերահաստատեց ԼՀ-ի դիրքորոշումը. «Մենք գտնում ենք, որ Հայաստանի շահը եվրոպական մոդելի պետություն կառուցելն է։ Եվ դա իր մեջ ներառում է օրենքի գերակայություն, իրական փոխզսպումների համակարգեր, մարդու հիմնարար ազատությունների և իրավունքների պաշտպանություն»։
Խոսելով հայ-ռուսական հարաբերությունների մասին՝ պատգամավորը նշեց, որ Հայաստանը շատ է փոխկապակցված Ռուսաստանին, և հիմա պետք է շարունակել զարգացնել հարաբերությունները։ Քաղաքական գործիչը չշտապեց խոսել իշխանությունների ձախողումներից և հաջողություններից՝ պատճառաբանելով, որ դեռևս շուտ է գնահատական տալ։
Մանրամասները տեսանյութում