Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Թե՛ Ուկրաինան, թե՛ Ռուսաստանը վաղ թե ուշ կգան որոշակի համաձայնության. Ա. Աբովյան (տեսանյութ)

Մենք պարտավոր ենք խորացնել, ավելի ընդլայնել, հնարվորինս ավելի ու ավելի խորացնել մեր հարաբերությունները թե՛ ստրատեգիկ գործընկերոջ, թե՛ ստրատեգիկ դաշնակցի, թե՛ մեր եղբայրական ժողովրդի հետ. ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը՝ հայ-ռուսական հարաբերությունների վերաբերյալ։

Չնայած սրան՝ պատգամավորը որևէ խնդիր չի տեսնում, որ խորացվեն հայ-ուկրաինկաան հարաբերությունները։ «Թե՛ Ուկրաինան, թե՛ Ռուսաստանը վաղ թե ուշ կգտնեն ընդհանուր եզրեր և կգան որոշակի համաձայնության»,- ընդգծեց նա՝ հավելելով, որ կարևորն այն է, որ Հայաստանը պետք է որդեգրի այնպիսի քաղաքականություն, որ հիմնված կլինի ընդհանրությունների վրա, ոչ թե՝ հակասությունների։

Իսկ այն հարցին, թե Ղրիմի հարցում ինչպիսին պետք է լինի հայկական դիրքորոշումը, նա պատասխանեց. «Արդարացի դիրքորոշում»։

 

Մանրամասները տեսանյութում