Բացել լրահոսը Փակել լրահոսը
STEPAN, DEMIRCHYAN, NKAR
A A
Քաղաքականություն

Սպասենք Մարտի 1-ի գործի դատավարությանը. Ստեփան Դեմիրճյան (տեսանյութ)

Եռատոնի առիթով Հաղթանակի զբոսայգի էին եկել նաև «Հայ ազգային կոնգրես» կուսակցության  փոխնախագահներ՝  Լևոն Զուրաբյանը, Արամ Մանուկյանը, կուսակցության այլ անդամներ, ինչպես նաև Հայաստանի ժողովրդական կուսակցության նախագահ Ստեփան Դեմիրճյանը: 

Ստեփան Դեմիրճյանի խոսքով՝ Շուշիի  ազատագրումը բեկում մտցրեց Արցախյան պատերազմում:

 «Հարգելով հայրենիքի համար կյանքը տված մեր հայրենակիցներին,  պետք է  ամեն  ինչ անենք մեր երկիրը ժամանակակից  և ժողովրդավարական դարձնելու համար»,- նշեց  նա:

Ի՞նչ է փոխվել հեղափոխությունից մեկ տարի անց, հետաքրքրվեցինք Ստեփան Դեմիրճյանից: Դրական տեղաշարժեր տեսնում է, բայց սպասելիքներ դեռ ունի կառավարությունից:

«Անկասկած որոշակի դրական տեղաշարժեր կան:  Մասնավորապես՝ երեկ նշվեց, որ բյուջեի մուտքերը կավելանան: Ակնհայտ է, որ իրական պայքար է տարվում կոռուպցիայի դեմ»,- նկատեց Դեմիրճյանը:

Անդրադառնալով  Մարտի 1-ի գործը  ամբողջությամբ բացահայտելուն, Ստեփան Դեմիրճյանը ընդգծեց, որ նոր  իշխանությունը այդ կամքը ունի:

«Սպասենք դատավարությանը»,- ասաց նա և հավելեց, որ Մարտի 1-ը իշխանությունը ամեն գնով պահելու հետևանք էր:

Մանրամասն՝ տեսանյութում.