«Հաղթանակը դժվարությամբ ենք բերել և այն պետք է պահպանել». Հայրենական պատերազմի մասնակից (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՄայիսի 9-ի հաղթանակի տոնական շքերթը Երևանի կենտրոնից շարժվեց դեպի Կիրովի այգի։ Արդեն չորրորդ տարին երթը կազմակերպող «Անմահ Գունդ» հայրենասիրական հասարակական կազմակերպության շքերթը առաջնորդում էր Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը , Վահե Էնֆիաջյանը, Նաիրա Զոհրաբյանը և այլ պաշտոնատար անձինք։
Շքերթին մասնակցում էին Ապրիլյան և Ղարաբաղյան պատերազմի հերոսներ , Հայրենական պատերազմի մասնակիցներ և քաղաքացիներ, որոնք իրենց ձեռքին կրում էին պատերազմին մասնակցած իրենց հարազատների լուսանկարները։
Քաղաքապետ Հայկ Մարությանն էլ իր պապիկի նկարով էր մասնակցում քայլերթին, հպարտորեն նշելով, որ պապը Հայրենական պատերազմից վերադարձել է1945 թվականի ամռանը: Քաղաքապետը հպարտանում է ոչ միայն նրանով այլև պատերազմի բոլոր մասնակիցներով։
Արծրուն Հակոբյանը մասնակցել է առաջին Մերձբալթյան ճակատի մարտերին, որի հրամանատարը եղել է գեներալ Հովհաննես Բաղրամյանը։ Հերոսի խոսքով՝ հաղթանակը դժվարությամբ են բերել, բայց այն ազատություն է բերել բոլորին, որն էլ պետք է կարողանալ պահպանել։
Քայլերթին միացավ նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։