Live. Ազգային ժողովում ընթանում է հերթական քառօրյա նիստը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱզգային ժողովում շարունակվում է հերթական քառօրյա նիստը:
Ազգային ժողովը «Բաց դռների» շրջանակում հյուրընկալել է Երևանի պետական հումանիտար քոլեջի աշակերտներին և ուսանողներին։
Ազգային ժողովը այսօր՝ մայիսի 10-ին ընդունեց մի շարք օրենքի նախագծեր։ Մասնավորապես՝ ՀՀ Հարկային օրենսգրքում փոփոխություններ ընդունելու մասին օրենքի նախագիծը, որը 92 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների հաշվարկով ընդունվեց։
Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը ընդունվեց 101 կողմ, 0 դեմ, 1 ձեռնպահ ձայների հաշվարկով։
ՀՀ Տոների և հիշատակների օրերի մասին ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը ընդունվեց 67 կողմ, 10 դեմ, 21 ձեռնպահ ձայների հաշվարկով։
Հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը ընդունվեց 102 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների հաշվարկով։ ՀՀ Ջրային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն էլ ընդունվեց 105 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների հաշվարկով։
Մի շարք վարչական իրավախախտումների պետական տուրքի համար քվեարկված տույժերի համաներման մասին օրենքի նախագիծը ընդունվեց 106 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների հաշվարկով։
Պետական գույքի մասնավորեցման 2017-2020թթ. ծրագրի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը ընդունվեց 106 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների հաշվարկով։