Բացել լրահոսը Փակել լրահոսը
artur
A A
Քաղաքականություն

Մեր քրեական օրենսգիրքը համահունչ չէ այսօրվա աշխարհի այդ ոլորտի զարգացման մակարդակին. Արթուր Դավթյան

Ազգային ժողովում է գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։ Նա պատասխանում է պատգամավորների հարցերին՝ Դատախազության 2018 թ. գործունեության մասին։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սերգեյ Ատոմյանը այն կարծիքին է, որ նոր Հայաստանում ավելի ճիշտ է տուգանքը, որպես պատժատեսակ՝ մեծացնել, ինչը կնպաստի, որ քրեակատարողական հիմնարկները բեռնաթափվեն։ Ըստ պատգամավորի՝ քաղաքացուն միանգամից բանտարկելու պատճառով թե՚ ընտանիքն է մեծ գումարներ ծախսում, թե՚ պետությունը։

Գլխավոր դատախազը նշեց, որ Հայաստանում հաճախ քաղաքացիները հրաժարվում են տուգանքը մարել և մեխանիզմներ չկան, որոնք կստիպեն նրան վճարել դա։ «Մեր օրենսդրությամբ տուգանքը նշանակվում է ոչ մեծ կամ միջին ծանրության հանցագործության դեպքում, կարծում եմ, որ ժամանակն է սա փոխելու։ Մեր քրեական օրենսգիրքը համահունչ չէ այսօրվա աշխարհի այդ ոլորտի զարգացման մակարդակին»,- նկատեց Արթուր Դավթյանը։ Դատախազը պատրաստակամություն հայտնեց ներգրավել այս խնդրի կարգավորման համար։