«Ազնավուր» հիմնադրամը չի հանդիսանում համերգի նախաձեռնողը. հայտարարություն
Աջակցիր «Ա1+»-ին«Ազնավուր» հիմնադրամի հայտարարությունը
Ի պատասխան բազմաթիվ հարցերի ու նամակների՝ «Ազնավուր» հիմնադրամը և Ազնավուր ընտանիքը հայտնում են, որ ո՛չ հիմնադրամը և ո՛չ էլ ընտանիքը չեն հանդիսանում Երևանում մայիսի 26-ին կայանալիք` Շառլ Ազնավուրի 95-ամյակին նվիրված համերգի նախաձեռնողը, կազմակերպիչը կամ աջակիցը։
Վերջին շրջանում տարբեր անձանց կողմից արվում են հանրային հայտարարություններ, որոնցով փորձ է արվում վերոնշյալ համերգի կազմակերպումը որևէ կերպ կապել «Ազնավուր» հիմնադրամի և Ազնավուր ընտանիքի անվան հետ։
Հիմնադրամը և ընտանիքն անթույլատրելի են համարում հանրությանը ապատեղեկացնելու նմանատիպ փորձերը և մեկ անգամ ևս ընդգծում, որ որևէ առնչություն չունեն վերոնշյալ համերգի հետ։
***
Մեծանուն արտիստի 95-ամյակին ընդառաջ բազմաթիվ միջոցառումներ են կազմակերպվում ամբողջ աշխարհում։ Այդպիսով բոլոր այդ իրադարձությունների կազմակերպիչները նշանավորում են Շառլ Ազնավուրի արվեստն ու կյանքը, ինչպես նաեւ նպաստում «Ազնավուր» հիմնադրամի առաքելությանը: