A
A
Գաբրիել Սարգսյանը Դուբայի մրցաշարի առաջատար եռյակում է (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԳրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը շարունակում է հաջող հանդես գալ Դուբայում ընթացող արագ շախմատի Allegiance to Zayed Chess Tournament-2019 միջազգային մրցաշարում:
Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի անդամը խաղացված վեց տուրերում տարել է 5 հաղթանակ, մեկ պարտիա ավարտել ոչ-ոքի եւ այժմ 5,5 միավորով բաժանում է 1-3-րդ տեղերը: Վերջին պարտիայում մեր շախմատիստը խաղաղ դաշն է կնքել ադրբեջանցի գրոսմայստեր Գադիր Գուսեյնովի հետ:
Այսօր կկայանան 7-8-րդ տուրերը: Գաբրիել Սարգսյանն առաջիկա պարտիայում սպիտակներով կհանդիպի մոլդովացի գրոսմայստեր Վիորել Իորդանեսկուի հետ: