Բացել լրահոսը Փակել լրահոսը
Torosyan Arsen2
A A
Քաղաքականություն

«Ավաստինը» «Նատալի ֆարմից» չեն գնել

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը  անդրադարձավ  Մալայան ակնաբուժական կենտրոնում  տեղի ունեցած  արտակարգ դեպքին, երբ վեց անձի մոտ «Ավաստին» դեղամիջոցի ներակման հետևանքով գրանցվել էր տեսողության վատթարացում։

Արսեն Թորոսյանը նշեց, որ համապատասխան ուսումնասիրություններ են կատարվում։

Նշենք, որ վերոնշյալ դեղամիջոցը ներկրվող ընկերություններից «Նատալի ֆարմ»-ը հայտարարություն էր տարածել, որ այն նախատեսված չէ ներակնային ներարկման համար։

Արսեն Թորոսյանն ասաց, որ  «Ավաստին» դեղամիջոցը տրամադրման ՀԴՄ կտրոնում մեկ այլ ընկերության անուն է նշված եղել, ոչ թե «Նատալի ֆարմ»։

Կրկին անդրադարձ կատարելով  Դավիթ Սանասարյանի գործով ցուցմունք տալուն՝ Թորոսյանն ասաց, որ 2008 թվականից ճանաչում է վերջինիս և ուրախ կլինի եթե Սանասարյանը քննչական մարմնին տրամադրի իրենց միջև տեղի ունեցած նամակագրությունը։

Թորոսյանը չնշեց այն պաշտոնատար անձանց անունները, թե ովքեր են իր հորդորով հրաժարվել ծխելուց՝ հավելելով  միայն, որ կառավարության անդամների մոտ 20 տոկոսն է ծխում։