Հայաստանը անօդաչու թռչող սարքեր է արտահանում (տեսանյութ)
Հայաստանը լուրջ լուրջ հաջողություններ է գրանցել անօդաչու թռչող սարքերի՝ ԱԹՍ-ների արտադրության ոլորտում։
ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Կարապետյանը պնդում է, որ բանակում առկա ԱԹՍ-ների 90 տոկոսը հայկական արտադրության են։
Բացի այդ հայկական արտադրության անօդաչու թռչող սարքերն արտահանվում են ասիական երկրներից մեկը։
Նավեր՝ ՀՀ դրոշով
ՀՀ իշխանությունները Լարսի անցակետին այլընտրանքային ճանապարհ են դիտարկում ծովային փոխադրումները: Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական hանձնաժողովի նախագահի տեղակալ, Իմ քայլը խմբակցության պատգամավոր Արմեն Փամբուխչյանն հիշեցնում է,որ հնարավոր չէ օպտիմալ կազմակերպել փոխադրումները, քանի որ ԵԱՏՄ երկրների հետ հիմնական կապող ճանապարհը Լարսի անցակետն է, որը տարվա մեջ մի քանի անգամ փակ է տարբեր պատճառներով։
Նա տեղեկացրեց, որ այս պահին աշխատում է ծովային նավահանգիստ ունենալու օրենսդրական նախաձեռնության վրա, որի նպատակը՝ սեփական դրոշով նավեր ունենալն է,որոք կիրականացնեն փոխադրումներ։
Ըստ նրա՝ այս ամսվա վերջ օրինագիծը պատրաստ կլինի։