Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

«Կամք»-ի անդամներին և կողմնակիցներին թույլ չտվեցին մասնակցել քննարկմանը (տեսանյութ)

«Կամք» նախաձեռնության անդամներն այսօր փորձեցին մասնակցել «Մարդու իրավունքների պաշտպանությունը խտրականության կանխարգելման համատեքստում» թեմայով փակ հանդիպում-քննարկմանը։ Անվտանգության աշխատակիցները թույլ չտվեցին։

Այսօր հոմոֆոբիայի, տրանսֆոբիայի և բիֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրն է եւ փակ հանդիպումը այդ խմբի իրավունքների քննարկման նպատակով է։

Նախաձեռնության անդամ Հայկ Այվազյանի նշեց, որ «իրենք պայքարում են այլասերման քարոզի և միասեռականների իրավունքների ամրագրման դեմ, ինչպես նաև հանրությանը ցույց տալու համար, թե պետական ինչ պաշտոնյաներ են աջակցում այլասերման քարոզին»։