Ինչո՞ւ տնտեսագիտական թիվ 1 բուհի ղեկավարն այստեղ չէ. Արայիկ Հարությունյանի նկատողությունը ԳԱԱ-ին
Աջակցիր «Ա1+»-ինԱրդեն նշել էինք, որ Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի է ունենում տնտեսական հեղափոխության մասին գիտաժողով, որին մասնակցում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Գիտաժողովին ներկա Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը հերթական զեկուցողից հետո դիմելով ներկաներին իր շնորհակալությունը հայտնեց գիտաժողովի համար, բայց և իր զարմանքը հայտնեց, թե ինչո՞ւ գիտաժողովին չի մասնակցում Տնտեսագիտական համալսարանի ռեկտորը։
«Ես չեմ տեսնում այստեղ Տնտեսագիտական թիվ 1 բուհի ղեկավարին։ Ես քիչ առաջ տեղեկացա, որ նրան հրավեր չի գնացել։ Նրան հրավիրել եք հոդված տպագրելու և նա ինչ-ինչ հանգամանքների պատճառով չի ներկայացրել հոդված, բայց դա կապ չունի»,- ընդգծեց նախարարը և հավելեց, որ բոլոր ուղերձները ուղղված են մասնագետ պատրաստող բուհին, բայց նրա ղեկավարն այստեղ չէ։
Նախարարի այս դիտարկմանը պատասխանեց ԳԱԱ թղթակից անդամ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Վլադիմիր Հարությունյանը։ «Մենք հրավեր ենք ուղարկել և՚ Տնտեսագիտական և՚ Ագրարային համալսարանների ռեկտորներին, բայց ոչ մեկը չի արձագանքել»,- ասաց նա։