Բացել լրահոսը Փակել լրահոսը
Սասնա ծռեր լոգո
A A
Քաղաքականություն Պաշտոնական

Սասնա Ծռերը դատապարտում է Պյոտր Սվիտալսկու դեմ կատարված ակցիան

Սասնա Ծռեր համահայկական կուսակցության Քարտուղարության հայտարարությունը


Սասնա Ծռեր համահայկական կուսակցության Քարտուղարությունը դատապարտում է երեկ՝ 2019 թ. մայիսի 21֊ին, Արամ Խաչատրյան համերգասրահում Եվրոպայի օրվան նվիրված համերգի ժամանակ Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, Արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Սվիտալսկու դեմ կատարված ակցիան։ Ակցիայի մասնակիցները ռուսական 5-րդ շարասյան ակտիվիստներ էին, որոնք չեն ներկայացնում Հայաստանի Հանրապետությունը և հայ ժողովրդին ու նրա մշակույթը։

Հայաստանը Եվրոպայի քաղաքակրթական ակունքները կրող երկիր է, հայերը՝ Ասիայում ապրող եվրոպացիներ։ Հյուրի պաշտամունք և հյուընկալության հարուստ մշակույթ ունեցող հայ ժողովուրդին բնորոշ է հազարամյակներով արմատավորված բարյացկամ և հարգալից վերաբերմունքը հյուրերի, առավել ևս՝ բարեկամ ժողովուրդների հավաքական առաքելության պատվիրակների նկատմամբ։ Մեր զորակցությունն ենք հայտնում հարգարժան դեսպան Պյոտր Սվիտալսկուն և մաղթում ենք նորանոր ձեռքբերումներ իր կարևոր և պատվավոր առաքելությունն իրականացնելու գործում։