Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ադրբեջանը հնարավոր է սրի իրավիճակը հաջորդ շաբաթ. Թեւան Պողոսյան (տեսանյութ)

Քաղաքականություն
Թևան Պողոսյան

Մայիսի 20-24 –ը Ադրբեջանում տեղի է ունենում տեղի են ունենում այս տարվա մեջ  արդեն երրորդ զորավարժությունները։ Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ  Թևան Պողոսյանն ասում է. « Պետք է միշտ հիշել,  որ ունենք թշնամի, որը փորձում է իր որդեգրած քաղաքականությունը կյանքի կոչել»

Նրա կարծիքով պետք է միշտ զգոն լինել և  հիշել մայիսի 27-28-ին  նրանք ավելի ագրեսիվանում են փորձում վիճակը ավելի սրել՝ կապված Մուսավաթական Ադրբեջանի  հիմնադրման օրվա հետ։

Լրագրողների հետ հանդիպմանը Թեւան Պողոսյանը անդրադարձավ նաեւ վերջին զարգացումներին, մասնավորապես դատարանների շրջափակման ակցիային։

 «Ուրախեցնող է նաև, որ հասարակությունը սկսեց լսել ոչ թե մեկ ձայն, այլ հաշվի առավ նաև այլ կարծիքներ»,-ասաց նա։

Վեթինգի գործընթաց սկսելը  քաղաքագետը դրական է համարում,սակայն կարևոր է հասկանալ՝ ինչպես պետք է այն իրականացնել և արդյո՞ք աշխարհի փորձը կարող ենք կիրառել,  թե ոչ։ Նրա կարծիքով հաջողության հասած ինստիտուտները իրականացվում են տրասֆորմացիայով և ոչ թե քանդելով և նորը կառուցելով.

«Ցանկացած գործողություն իրականացնելու առաջ պետք է հասկանալ այն ինչ կարող է տալ երկրին  20 կամ 100 տարի հետո»։ 

Ապրիլյան պատերազմի բացահայտումների համար հանձնախումբ ստեղծելու վարչապետի առաջարկը,   քաղաքագետի կարծիքով,  պետք է իրականացնել քննարկումների միջոցով։ Իսկ դրական արդյունք պետք է համարել ոչ թե որևէ մեկին պատժելը, այլ համակարգի բարեփոխումները և քննությունից դասեր քաղելը։