«Զոքանչիս անունով որևէ գույք չունեմ և չեմ ունեցել». դատավոր (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՇիրակի մարզի Ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լենդրուշ Հովհաննիսյանը հրաժարական ներկայացնելու պատճառ չի տեսնում։
Դատավորի եկամուտները տարեկան կազմել է 3 մլն դրամ, 3000 դոլար։ Նա վստահեցնում է՝ որևէ մութ կետ չկա.«Զոքանչիս անունով որևէ գույք չունեմ և չեմ ունեցել»։ Դատական համակարգում փոփոխությունների կարիք տեսնում է։ Վստահեցնում է, այն մեկ տարին, որը աշխատել է նախորդ իշխանության ժամանակ զանգով վճիռ չի կայացրել։ Նա երկու տարի է այս պաշտոնում։
Լենդրուշ Հովհաննիսյանը կարծում է, որ դատարանների նկատմամբ վստահություն չկա, որովհետև հնչեցված քննադատությունները երբեմն անտեղի են եղել։
Որպես օրինակ իր դեպքն է բարձրաձայնում, նշելով, որ մամուլի հրապարակումներից շատերում իրեն ներկայացնում են որպես դատավոր Հրաչյա Հովհաննիսյանի որդի, մինչդեռ իր հայրը դատավոր չի եղել։ «Երբ որ ես նշանակվեցի դատավոր, հայրս աշխատում էր Արմավիրի քաղաքապետարանում որպես վարորդ», - ասաց նա։