Բացել լրահոսը Փակել լրահոսը
965589
A A
Քաղաքականություն

Վերաքննիչ դատարանի նախագահ. «Երևի մարդիկ կան, որոնց ես խանգարում եմ» (տեսանյութ)

Վերաքննիչ դատարանի նախագահ Վազգեն Ռշտունին անձամբ չի ճանաչում  Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակած  դատավոր Դավիթ Գրիգորյանին։

«Երևի մարդիկ կան, որոնց ես խանգարում եմ»,- ասաց նա  պատասխանելով այն դիտարկմանը, թե ինչո՞ւ է իր անունը շրջանառվում է նախկին իշխանությունների հետ։

Հիշեցնենք, որ եղան հրապարակումներ, որ մայիսի 20-ին Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխած դատավոր Դավիթ Գրիգորյանի հրապարակած վճիռը գրել էր, ոչ թե ինքը, այլ Վազգեն Ռշտունին և 2 այլ դատավորներ։

«Իմ ամբողջ գործունեության ընթացքում ես փորձում եմ լինել արդար», - դատավորների ընդհանուր ժողովից առաջ,  լրագրողների հետ զրույցում ասաց  Վազգեն Ռշտունին։ 

«Մեկին գտեք, որ կասի, որ ես ինչ-որ դատական ակտ կայացրել եմ զանգի միջոցով։ Ոչ նախկինում են զանգել, ոչ էլ հիմա են զանգում»։Նա  դատական համակարգում խնդիրներ տեսնում է, միևնույն ժամանակ նշում, որ խնդիրներ բոլոր մարմիններում  էլ կան։ 

Դատարանի նախագահը խոսելով իր եկամուտներից նշեց, որ երբևէ չի թաքցրել, որ նախկինում զբաղվել է բիզնեսով. «Ո’չ թաքցնում, և ո’ չ այլ անձի անունով գույք ունենք, ո’չ էլ քողարկված գույք ունենք»:

Վազգեն Ռշտունին նաև անդրադարձավ Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահի կողմից արված այն հայտարարությանը, որով նշում էր, որ  դատավոր Ալեքսանդր Ազարյանի ատենախոսության մեջ կան կրկնություններ հենց Ռշտունու ատենախոսությունից։

 Երկուսի գիտական ղեկավարը նույն մարդն է եղել և այդ իսկ պատճառով, Վազգեն Ռշտունին չի բացառում, որ մտքերի համընկնում լինի։ « Պարոն Ազարյանը այն անձը չէ, որ իմ միտքը օգտագործեր հօգուտ իրեն»։

«Միգուցե մոռացել է հղում տալ»,- ասաց նա։