Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Շտապ հավաք էր. Օսիպյանը քաղաքացիների կողմից դատարանների մուտքերի փակման մասին (տեսանյութ)

Մայիսի 20-ին քաղաքացիների կողմից դատարանների  մուտքերի փակումը ոստիկանապետ Վալերի Օսիպյանը բնորոշեց որպես շտապ հավաք: Այս մասին նա լրագրողների հետ զրույցում ասաց Սարդարապատում տեղի ունեցած  առաջին հանրապետությանը նվիրված միջոցառումից հետո:

Ոստիկանապետը համամիտ չէ այն տեսակետի հետ, որ մայիսի 20-ին տեղի ունեցածը գործադիրի կողմից ճնշում է դատական իշխանության նկատմամբ:

«Որտե՞ղ եք դուք ճնշում տեսել»,- ասաց նա:

Վալերի Օսիպյանը դեմ չէ, որ ոստիկանության համակարգում նույնպես վեթթինգ իրականացվի: