Բացել լրահոսը Փակել լրահոսը
default
A A
Քաղաքականություն

Կան անհատներ և փոքր կառույցներ, որոնք գումարով հոդվածներ են գրում իշխանության դեմ. Ալեն Սիմոնյան

 «Քաղաքական դաշտում գործում են  2 խումբ մարդիկ: Կան մարդիկ, որոնք քաղաքական գործունեությամբ են զբաղվում և կան մարդիկ, որոնք վճարվում են, որպեսզի ընդդիմության տեսիլք ստեղծեն: Վճարվում են այն մարդկանց կողմից, որոնք այսօր անցնում են տարբեր քրեական գործերում կամ կանցնեն ապագայում, որոնց անունները մենք շատ լավ գիտենք: Այն մարդիկ, որոնք չգիտես, թե ինչու հողեր  հանձնելու մասին խոսքը շրջանառության մեջ են դրել, այդ մարդիկ են բանակցել և նրանց օրակարգում է նման տարբերակ եղել»,- Սարդարապատում տեղի ունեցած  առաջին հանրապետությանը նվիրված միջոցառումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը:

Ազգային ժողովում ապրիլյան պատերազմի վերաբերյալ քննիչ հանձնաժողով ստեղծելու վարչապետ  Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, Հայ հեղափոխական դաշնակցությունը մայիսի 23-ին տեղի ունեցած  հանրահավաքի ժամանակ քննադատել էր: Մասնավորապես դաշնակցական Գեղամ Մանուկյանն ասել էր, թե բանակում չծառայած պաշտոնյանե՞րը պետք է հետաքննեն ապրիլյան պատերազմը: ԱԺ փոխխոսնակը, հարցին, թե ովքե՞ր կլինեն այդ հանձնաժողում, ասաց.

«Կարծում եմ կմասնակցեն Պաշտպանության հանձնաժողովի անդամները: Ես անձամբ բանակում ծառայել եմ, չգիտեմ Գեղամը ծառայել է, թե ոչ, պետք է դա ճշտել: Եթե ինձ առաջարկեն այդ հանձնաժողովում լինել, ես կհամաձայնեմ»:

 Կան անհատներ և փոքր կառույցներ, որոնք ըստ Ալեն Սիմոնյանի՝ իշխանության դեմ գումարով հոդվածներ են գրում:  Նա հրաժարվեց անուններ տալ, թե կոնկրետ խոսքը ում մասին է, պատճառաբանելով, թե չի ցանկանում  նրանց գովազդել:

«Այդ մարդկանց անունները տալու պարագայում իրենց աշխատավարձը կբարձրանա»,- շեշտեց  նա:

ԱԺ փոխխոսնակը անդրադարձավ նաև Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի՝ նախկին իշխանության հետ կապեր ունենալուն: Հարցին, թե նա պե՞տք է հրաժարական տա, պատասխանեց.

«Հրայր Թովմասյանը հնարավորություն ունի ապացուցելու, թե որքանով է ինքը կապված նախկին իշխանության,  թե ՀՀ օրենքի հետ, հիմա կտեսնենք իր գործունեությունը»: