Բացել լրահոսը Փակել լրահոսը
maruqyan,n kar
A A
Քաղաքականություն

Մենք խաբար չենք դրա մասին. Էդմոն Մարուքյանը՝ վեթթինգի նախագիծ մշակելու մասին (տեսանյութ)

«Իմ քայլը» խմբակցությունը  նախաձեռնել է մշակել վեթթինգի մասին նախագիծ, որն ըստ  խմբակցության  ղեկավար Լիլիթ Մակունցի՝  սկսվել է ամիսներ առաջ: Նա առաջարկում է «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցություններին մեկ շաբաթվա ընթացքում  ներկայացնել  իրենց առաջարկները:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը դիմելով խորհրդարանական մեծամասնությանը՝  նկատեց.

«Տիկին Մակունց, եթե դուք ամիսներ առաջ եք սկսել աշխատել դրա շուրջ ու մենք խաբար չենք դրա մասին, դա արդեն վատ ուղերձ է: Ինչի՞ շուրջ առաջարկություններ տանք, ի՞նչ գիտենք՝ ինչ եք գրել, որ դրա շուրջ առաջարկություն տանք»:

Մարուքյանի հայտարարությանը արձագանքեց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը:

«Պարոն Մարուքյան, արդեն խաբար եք,  կարծում եմ առաջարկությունները տեղի կունենան, որևէ մեկը ձեզ շտապեցնելու ցանկություն չունի»: