Մի ծաղկով գարուն չի գա, բայց կփորձեմ որոշ փոփոխություններ կատարել». ՍԴ դատավորի թեկնածու (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը Սահմանադրական դատարանի թափուր պաշտոնի համար հավակնող 9-ը հոգուց, առաջադրել է Արթուր Վաղարշյանի թեկնածությունը:
Խորհրդարանում Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուին ներկայացրեց նախագահի աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանը:
Արթուր Վաղարշյանը մասնագիտությամբ իրավագետ է: Նա իրավաբանական գիտությունների թեկնածու, իրավաբանական գիտությունների դոկտոր պրոֆեսոր է:
Արթուր Վաղարշյանը նշեց, որ եթե ինքն ընտրվի Սահմանադրական դատարանի դատավոր, ապա ինչպես ժողովուրդն է ասում՝ մի ծաղկով գարուն չի գա, բայց կփորձի որոշ փոփոխություններ կատարել:
«Կփոխեի Սամանադրական դատարանի որոշումների շարադրման ոճը, դրանք առավել հակիրճ դարձնելով»:
Արթուր Վաղարշյանը այլ փոփոխություններ նույնպես կանի:
«Իմ քայլը խմբակցության պատգամավոր Սերգեյ Ատոմյանին հետաքրքրեց, թե ինչպես է ՍԴ դատավորի թեկնածուն գնահատում դատական իշխանության գործունեությունը, հաշվի առնելով այն փաստը, որը վերջին շրջանում դատական իշխանության նկատմամբ դժգոհություններ են հնչում:
Արթուր Վաղարշյանն ասաց, որ մարդիկ տարբեր պատճառներով են դժգոհում դատական համակարգից:
«Կան հանցագործներ, որոնք դատարանի կողմից դատապարտվել են և դժգոհում են: Բոլորի բողոքներն ասել, որ հիմնավոր են՝ ճիշտ չէ: Անարդյունավետ գործունեության տեսանկյունից՝ ժողովրդի դժգոհությունների հետ համամիտ եմ»:
Նա կարծում է, որ նախկին իշխանությունների ժամանակ էլ են դժգոհություններ եղել դատական իշխանության նկատմամբ: Ամեն իչն պետք է անել Սահմանադրության շրջանակում:
«Ամեն ինչ պետ քէ անել 7 անգամ չափելով, մեկ անգամ կտրելով»,- հավելեց նա: