Բաբկեն Թունյանն ու ցուցարարները համաձայնության են եկել (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԲաբկեն Թունյանը հանդիպել է Գուդվին-Բետ ՍՊԸ բուքմեյքերական ընկերության աշխատակիցների հետ. կողմերը համաձայնության են եկել
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը հանդիպել է Ազգային ժողովի մոտ բողոքի ցույց արած Գուդվին-Բետ ՍՊԸ բուքմեյքերական ընկերության աշխատակիցների հետ:
«Ա1+»-ի հարցին, թե ի՞նչ են քննարկել, Բաբկեն Թունյանն ասաց, որ աշխատակիցների հիմնական բողոքը կապված է եղել գազալցակայաններում շահումով խաղերի ապարատներ տեղադրված լինելու հետ:
«Ինչպես գիտեք մենք որոշել ենք հանել բուքմեյքերական ընկերությունների արգելքը հետաձգել մեկուկես տարով, բայց այդ խաղային ավտոմատների արգելքը միանգամից ուժի մեջ պետք է մտնի: Հիմա իրենք ցանկանում են, որ ավտոմատները նույնպես որոշ ժամանակ շահագործվեն»,- ընդգծեց Բաբկեն Թունյանը:
Նա ցուցարարներին խոստացել է, որ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի կայանալիք նիստում նրանց առաջարկը կքննարկվի: Ցուցարարներին բավարարել է Բաբկեն Թունյանի խոստումը: