Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Ալեն Սիմոնյանը չի հերքում, որ կապ ունի բուքմեյքերական ընկերության հետ (տեսանյութ)

Ազգային ժողովում Ալեն Սիմոնյանը  անդրադարձել է ԱԺ դարպասների մոտ Գուդվին-Բետ ՍՊԸ բուքմեյքերական ընկերության աշխատակիցների ցույցին: Նա չի հերքում, որ «Վիվառո Գրուպ» ընկերության երկու գրասենյակների սեփականատերերը իր ընկերներն են:

Ալեն Սիմոնյանը համամիտ չէ այն տեսակետի հետ, թե ցուցարարները աշխատանքից կզրկվեն: Ամբողջ կռիվն, ըստ ԱԺ փոխխոսնակի՝ ապարատների կյանքը երկարացնելն է:

«Այսօր Հայաստանում միայն Գուդվին ընկերությունն է, որ  ունի խաղային ապարատներ, որոնք տեղադրված են գազալցակայաններում, և ցուցարարների պահանջը  միայն մեկն է ՝ երկարացնել այդ ապարատների կյանքը: Այդ ապարատի մեջ ո՛չ կին է նստում, ո՛չ տղամարդ: Սա շահարկում է, վստահեցնում եմ չի անցնելու այդ շահարկումները»,- ընդգծեց Ալեն Սիմոնյանը:

Մանրամասն՝ տեսանյութում: