Բացել լրահոսը Փակել լրահոսը
maruqyan,n kar
A A
Քաղաքականություն

Փող եք ուզո՞ւմ, դրա դիմաց իրավունք տվեք. Էդմոն Մարուքյանը՝ փաստաբանների պալատին

Ազգային ժողովը շարունակում  է աշխատանքները: Քննարկվում է Փաստաբանության մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:  Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արտակ Ասատրյանը ներկայացրեց, թե ինչ փոփոխություններ են նախատեսվում օրենքում:

Օրենքի նախագծով նախատեսվում է փաստաբանների կասեցված արտոնագրությունները կասեցված ժամանակ նրանցից գանձել անդամավճարի  50%-ը: Օրենքի այս փոփոխութունը դուր չի գալիս «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին: Նրա խոսքով՝  իր  արտոնագիրը կասեցված է, անդամավճար չի վճարում, բայց պալատի գործերին էլ չի  խառնվում, եթե  վճարի, սկսելու է խառնվել: Նրան հետաքրքրում է, եթե գումար է վճարելու, փաստաբանների պալատը ինչ իրավունք է իրեն տալու:

«Փող եք ուզո՞ւմ, դրա դիմաց իրավունք տվեք»,- շեշտեց նա:

 Արտակ Ասատրյանը  նախ բացատրեց, որ  առաջին 5 տարում վճար չի գանձվում, հետո հավելեց.

«Բազմաթիվ կասեցված արտոնագիր ունեցող փաստաբանների հետ  այս հարցը քննարկվել է, որևէ խնդիր այս հարցով չի եղել, նույնիսկ ուրախ են,  որ նման հնարավորություն է տրվում և իրենք հետագայում վերականգնվելու համար ստիպված չեն լինելու դիմել փաստաբանների պալատ՝  այդ դպրոցը սովորելու, հսկայական մեծ գումար վճարել: Սա հնարավորութույուն է տալու վերականգնվել և շարունակել իրենց փաստաբանական գործունեությունը»: