Երեւանի «Շտաբուժօգնության» աշխատողները կունենան ապահովագրություն
Աջակցիր «Ա1+»-ինԿառավարության որոշումով Սոցիալական փաթեթի շահառուների մեջ ավելացվել են Երևանի «Շտաբուժօգնություն» ՓԲԸ ավագ, միջին և կրտսեր բուժաշխատողները՝ թվով 560 աշխատակից: Երեւանի քաղաքապետի մամլո խոսնակ Հակոբ Կարապետյանը իր ֆեյսբուքյան էջում մամրամասներ է ներկայացրել.
«Նախագծով առաջարկվող փոփոխությունների արդյունքում առողջապահության ոլորտի ևս շուրջ 610 աշխատողների համար ձեռք կբերվեն առողջապահության փաթեթներ և նշված անձանց բժշկական օգնությունը կիրականացվի պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով: Արդյունքում շահառուների բժշկական օգնությունը կդառնա որակյալ, հասանելի և մատչելի: Շահառուները անխոչընդոտ հնարավորություններ կունենան իրենց նախընտրած բժշկական հաստատությունում, համապատասխան բժշկական փաթեթի շրջանակներում ստանալ անհրաժեշտ բժշկական ծառայություններ»:
Հիշեցնենք, որ շտապօգնության աշխատակիցները երկար ժամանակ է պահանջում էին աշխատավարձի բարձրացում եւ բուժապահովագրություն։