A
A
Հյուսիս-Հարավի շինաշխատողները փակել են Աշտարակ-Ուջան ճանապարհը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀյուսիս-Հարավի Աշտարակ-Ուջան ճանապարհի հատվածը 1 ժամից ավել փակել են շինարարական ընկերությունների աշխատակիցները, որոնք 5-9 ամիսների կատարված աշխատանքի դիմաց չեն վարձատրվել:
Այս պահին իրավիճակը լարված է, որովհետև հավաաքված քաղաքացիներն էլ դժգոհում են, որ իրենց ազատ տեղաշարժվելու իրավունքը սահմանափակված է:
Դեպքի վայրում է նաև «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը:
«Նոյեմբերից այս հարցը բարձրաձայնվում է, բայց մինչև հիմա մարդիկ որևէ լուծում չեն տեսնում»,- նկատեց պատգամավորը:
Տեսանյութը՝ Ֆակտորի