Գործը ամբողջությամբ բացահայտված է. Ա. Վանեցյանը՝ Սամվել Բաբայանի հայտարարության մասին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱԱԾ- պետ Արթուր Վանեցյանը այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ անդրադարձավ Սամվել Բաբայանի համակիրների հետ տեղի ունեցած միջադեպին.
«Գործը ամբողջությամբ բացահայտված է, գործի շրջանակը պարզ է և որևէ դավադրություն ման գալ պետք չէ: Դրա երկու խումբ անձանց միջև ֆինանսական հարցերի պարզաբանման արդյունքում ծագած վեճ է: Առաջիկա ժամերի ընթացքում կլինի հաղորդագրություն՝ ոստիկանության և ազգային անվտանգության համատեղ աշխատանքի վերաբերյալ և բոլոր մանրամասները հայտնի կդառնան»:
Անդրադառնալով Արզուման Հարությունյանի ն Ազգային անվտանգության ծառայության տնօրենի ազատվելու մասին որոշմանը, ԱԱԾ-ը պետը նշեց.
«Արզուման Հարությունյանը ծառայել է անվտանգության մարմիններում շուրջ 35 տարի և ավելի: Նա դիմեց իրեն երկարամյա ծառայությունից ազատելու խնդրանքով, որը բավարարվեց»: