ՀՀ-ն տվե՞լ է իր համաձայնությունը Ստանիսլավ Զասի թեկնածության համար (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ Հովհաննես Իգիթյանը տեղեկություն չունի՝ արդյո՞ք Հայաստանը տվել է իր համաձայնությունը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Ստանիսլավ Զասի թեկնածության համար:
Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար : «Ես չգիտեմ, Հայաստանը տվե՞լ է իր համաձայնությունը, նույնիսկ այս կանոնադրությամբ, որովհետեւ կանոնադրությունը թերի է եւ Հայաստանը փորձում է ՀԱՊԿ-ի կանոնադրության որոշ բացերը փակել եւ առաջարկություններ անել, ոչ միայան այյս անհեթեթ իրավիճակի հետ կապված, այլեւ, երբ գլխավոր քարտուղարը վաղաժամկետ դադարեցնում է գործունեությունը: Իսկ ինչ վերաբերվում է Զասին, ապա կա պրոցեդուրա նույնիսկ այս ձեւով, երբ խորհուրդը ներկայանում է թեկնածուին եւ կոնսենսուսով, նույնիսկ հարցեր տալով ներկայացնում է թեկնածուին: Երբ այդ հարցը կգա, Հայաստանը իր դիրքորոշումը կներկայացանի: Մենք ոչ կողմ ենք, ոչ դեմ ենք, այսօր էական չէ որեւէ երկիրը կողմ է, թե դեմ է, դա էական չէ, որովհետեւ կա ընտրելու գործընթաց եւ երբ ժամանակը կգա, կարող է այդ ընթացքում Բելառուսը Զասին չներկայացնի, մեկ ուրիշին ներկայացնի: Գիտեք, մենք խոսում ենք մի երեւույթի մասին, որը կես տարի հետո է լինելու»,- նշեց պարոն Իգիթյանը:
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում էր: