Հանձնաժողովը չպիտի լինի միայն տուգանող մարմին. ՏՄՊՊՀ անդամի թեկնածու
Աջակցիր «Ա1+»-ինՎարչապետ Նիկոլ Փաշինյանը Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամի թեկնածու է առաջադրել Վահե Չիբուխչյանին՝ 3 տարի ժամկետով: Ազգային ժողովում քննարկվում է նրա թեկնածության հարցը:
«Եթե չլինի արդար մրցակցություն, ոչ մի գործարար չի ցանկանա ավել ներդրում անել, չի զարգացնի տեխնոլոգիաներ, կադրերի վրա ծախս չի անի: Արդյունքում ունենում ենք թանկ ապրանք, ոչ մրցունակ տնտեսություն»,- նկատեց ՏՄՊՊՀ անդամի թեկնածուն:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին հետաքրքրեց, թե Վահե Չիբուխչյանը հակամենաշնորհային պայքարի գործիքակազմում ի՞նչ փոփոխություններ կկատարեր:
Վահե Չիբուխչյանը դժվարացավ թվարկել գործիքակազմը, բայց որ անհրաժեշտ են փոփոխություններ, դա հաստատ է:
«Հանձնաժողովը չպիտի լինի միայն տուգանող մարմին, այսինքն՝ չպետք սպասենք, որ լինի խախտում, գնանք բռնենք՝ տնտեսվարողին պատժենք»,- ընդգծեց Վահե Չիբուխչյանը։