Բացել լրահոսը Փակել լրահոսը
ԵՊՀ ռեկտոր
A A
Քաղաքականություն

Ես քաղաքականությամբ չեմ զբաղվել, այժմ էլ ցանկություն չունեմ զբաղվելու. ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար (տեսանյութ)

Ոչ հեղափոխական եմ, ոչ էլ՝ հակահեղափոխական։ Իմ ցանկությունը միշտ եղել է աշխատել գիտության և կրթության մեջ, կրթության կազմակերպման մեջ։ Ես քաղաքականությամբ չեմ զբաղվել, այժմ էլ ցանկություն չունեմ զբաղվելու. Լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԵՊՀ ռեկտորի նորընտիր ժամանակավոր պաշտոնակատար, ակադեմիկոս Գեղամ Գեւորգյանը։

Անդրադառնալով  Արամ Սիմոնյանի դեմ իր հայցին՝ Գեւորգյանն ասաց, որ անցել է 1 ամիս, սակայն դեռևս որևէ էական շարժ տեղի չի ունեցել։ «Երբ որ քայլ կանեն, ես էլ կխորհրդակցեմ իմ փաստաբանների հետ, կորոշենք՝ ինչ անել»,- ընդգծեց նա։

Իր և ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի միջև հանդիպումների մասին խոսելով՝ ռեկտորի պաշտոնակատարն ասաց, որ առաջին անգամ վերջինիս հետ հանդիպել է 2018 թ. ԵՊՀ նիստերի դահլիճի մուտքի մոտ, այնուհետ, օգոստոսին, ակադեմիկոս Սերգեյ Համաբարձումյանի հոգեհանգստին և մի անգամ աշնանը՝ ինչ-որ ընդունելության ժամանակ։

Ակադեմիկոս Գևորգյանը համաձայն չէ ԿԳ նախարարի այն պնդմանը, թե համալսարանը 15 տարի առաջ չի գնացել. «Գուցե այնքան առաջ չի ագնացել, որ պետք է առաջ գնար։ Հաստատ ինչ-որ բաներում թերացել ենք։ Բայց դա քննարկման բան չէ, մեր անելիքը պետք է միտված լինի ապագային և ոչ թե նախկինում ինչ չի արվել կամ ինչն է վատ արվել»։

Ռեկտորի պաշտոնակատարը ճնշում չի համարում Նիկոլ Փաշինյանի՝ «այն մարդիկ, ովքեր ուսանողների դիմաց դուռ են փակել, անելիք չունեն համալսարանում» հայտարարությունը, իսկ հայտարարությունն ըստ Գևորգյանի՝ ուղղակի հեղինակավոր կարծիք է և իր քննարկելունը չէ։

Գևորգյանը հաստատեց, որ բաժնեմաս ունի Էվոկա բանկում և այդ հագամանքը որևէ կերպ չի կարող խանգարել իր համալսարանական գործունեությանը։ Իսկ այն հարցին, թե երբևէ եղել է կուսակցության անդամ, նա պատասխանեց, որ եղել է Կոմունիստական կուսակցության անդամ և դրա համար չի փոշմանել։

Մանրամասները տեսանյութում