Բացել լրահոսը Փակել լրահոսը
Untitled
A A
Քաղաքականություն

«Ես դեռ իմ վրա զարմանում եմ՝ ոնց իրեն այդքան կոռեկտ պատասխանեցի». Գ. Ծառուկյան (տեսանյութ)

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, օրերս Ազգային ժողովում, դժգոհել է լրագրողներից, նշել, որ իրեն անհաճո հարցեր տալու համար գումար են վերցնում, մատնանշելով «Aravot.am»-ի լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանին՝  ասել է, որ վերջինս պետք է պատասխան տա իր հնչեցրած հարցերի համար։

Այսօր լրագրողները Ծառուկյանին հարցրեցին այս միջադեպի մասին՝ նշելով, որ այս առնչությամբ հայտարարություն են տարածել նաեւ լրագրողական կազմակերպությունները՝ կոչ անելով հանդուրժողականություն և զսպվածություն դրսեւորել։

Ծառուկյանը նշեց, որ կոչ անողները նախ պետք է «իրենց լրագրողներին կարգի հրավիրեն»։

«Լրագրողը հարգարժան մարդուն հարցը տալուց վիրավորական դիմում է։ Ես չեմ խուսափում հարցերից, բայց լրագրողը վիրավորական դիմում է։ Ես իմ վրա զարմանում եմ, որ էդպես կոռեկտ պատասխանեցի։ Ոնց կարող է լրագրողը վիրավորական դիմի մարդուն, ով էդքան անում է, օգնում է։ Որը ցույց են տալիս, որը ցույց չեն տալիս, ես որպես մարդ եմ անում, ոչ թե ցույց տալու համար։ Անում եմ, որովհետեւ ուզում եմ օգտակար լինեմ իմ ժողովրդին, պիտանի լինեմ, ու նա անհիմն ինձ վիրավորում է, որի համար պետք է պատասխան տա»,- նշեց Ծառուկյանը։

«Գալիս են, հինգ հարց ունեն՝ Քոչարյանից, Սերժից, մարտի մեկից... Տնտեսությունից հարցնեն, հեղափոխոթյուն է եղել, ժողովուրդը սպասելիք ունի, տնտեսությունից ասեք, հարկային դաշտից, ներդրումներից, սպորտից։

Ոչ մի բան չեք ասում, որ ժողովրդին ոգեւորենք, մարդկանց ոգեւորենք, մարդիկ վարկերի տակ ճռռում են, չեն կարողանում ապրեն, փոխանակ էդ խնդիրները քննարկենք, ճիշտ լուծում առաջարկենք։ Մենք էս երկրում ապրել ենք, ապրելու ենք, ուզում ենք լավ բան անենք, ամբողջ աշխարհից մարդկանց ենք բերում, որ մարդիկ մեր երկրում փող դնեն, վստահություն լինի, չեք տեսնում, ինչ եմ ուզում անել»,- ասաց նա։