Բացել լրահոսը Փակել լրահոսը
Untitled
A A
Քաղաքականություն

«Ես 6 օրվա ընթացքում սպասում եմ՝ տեսնեմ ինչ իրավիճակներ կփոխվեն իմ մտքում, սրտում». Ն Թուխիկյան (տեսանյութ)

Այսօր հայտնի դարձավ, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարինե Թուխիկյանը  հրաժարականի դիմում է ներկայացրել։

Լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ 6 օր ժամանակ ունի՝ հրաժարականի իր դիմումը հետ վերցնելու։ Իսկ դիմումը հետ կվերցնի, թե ոչ, մի քանի օրից պարզ կլինի։ Պատգամավորը նշեց, որ կհավաքի իր մտքերը եւ վերջնական կպատասխանի։

Պատասխանելով հարցին, թե խոսակցություններ կան, որ ինքը նշանակվելու է մշակույթի փոխնախարար, Թուխիկյանը նշեց, որ իսկապես նման խոսակցություններ կան, բայց դեռ ժամանակ կա՝ մի քիչ էլ մտածելու։

«Ես 6 օրվա ընթացքում սպասում եմ՝ տեսնեմ ինչ իրավիճակներ կփոխվեն իմ մտքում, սրտում»,- ասաց նա։

Տեսանյութը՝ Azatutyun.am-ի