Բացել լրահոսը Փակել լրահոսը
artur nkarr 25
A A
Քաղաքականություն

Արթուր Հովհաննիսյանը կվերցնի պատգամավորի մանդատը

«Իմ քայլը» խմբակցությունը կունենա նոր պատգամավոր։ Արթուր Հովհաննիսյանը կվերցնի պատգամավորական մանդատը։

 «Ա1+»-ի հետ զրույցում նա ասաց, որ նախնական որոշում ունի, եթե մինչև մեկ շաբաթը Նարինե Թուխիկյանը հրաժարականի դիմումը հետ չվերցնի, ապա ինքը կվերցնի պատգամավորական մանդատը:

Արթուր Հովհաննիսյանը «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակում զբաղեցնում է 82-րդ հորիզոնականը: Նա ծնվել է 1990թ. մայիսի 26-ին: Այժմ Արթուր Հովհաննիսյանն աշխատում է Կառավարության «Տեղեկատվության և վերլուծության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալի պաշտոնում:

 Մեր հարցին, թե ի՞նչպես է պատկերացնում իր աշխատանքը խորհրդարանում, Արթուր Հովհաննիսյանը նշեց, որ ժամանակի և  ծանրաբեռնվածության պատճառով չի մտածել օրենսդիր մարմնի աշխատանքի մասին: 

«Երկրում փոփոխությունները բազմաթիվ են, որոնք պարբերական աշխատանքի կարիք  ունեն, բայց հիմա չեմ ցանկանա առանձնացնել կոնկրետ ոլորտ, որովհետև  դրանք ուսումնասիրման, գործընկերներիս հետ աշխատանք ենք ենթադրում»,- ընդգծեց Արթուր Հովհաննիսյանը:

Նշենք, որ մայիսի 30-ին «Իմ քայլը» խմբակցության  պատգամավորի մանդատից հրաժարականի դիմում է ներկայացրել  Նարինե Խաչատուրյանը (Թուխիկյան):