Բացել լրահոսը Փակել լրահոսը
Garnik Petrosyan
A A
Քաղաքականություն

Գյուղատնտեսության նախկին փոխնախարարը դեռ չգիտի՝ առաջիկայում նոր պաշտոն կստանա, թե՝ ոչ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա որոշմամբ ապշտոնից ազատված Գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը դեռ չգիտի՝ առաջիկայում նոր պաշտոն կստանա, թե՝ ոչ:

«Դեռ ոչ ոք չի կարող ասել,  նորանշանակ նախարարը պետք է ներկայացնի վարչապետին: Վարչապետի որոշումից հետո արդեն պարզ կդառնա, թե ով կշարունակի աշխատելը տվյալ պաշտոնում»,-լրագրողների հետ զրույցում ասաց Գառնիկ Պետրոսյանը:

Նախկին փոխնախարարի խոսքով, որեւէ մեկին որեւէ առաջարկ դեռ չի արվել. «Երկուշաբթի օրը կարծում եմ՝ այս հարցերի պատասխանը միգուցե կլինի»: