Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Իրենց երեխային փող տալու փոխարեն՝ լցնում են այդ անկուշտ ապարատների երախը. պատգամավոր (տեսանյութ)

Ազգային ժողովում շարունակվում է Վիճակախաղերի մասին ՀՀ
օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկումը: «Իմ քայլը»
խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը կողմ է օրենքի նախագծի
ընդունմանը:

«Մարդիկ գնում են գազ լցնելու, 5000 դրամանոցը տալիս են, 3000 գազ են
լցնում և 2000-ը, որ պետք է  տանեն իրենց երեխային տան, լցնում են այդ
անկուշտ ապարատների երախը»,- վրդովված ասաց նա:

Քաղաքացիները և պետությունը, նրա խոսքով, դրա պատճառով մեծ գումարներից են զրկվում:

«Այդ ապարատները Հայաստանի համար ոչ մի արժեք չեն ներկայացնում, և այո,
դրանք պետք է դուրս գան, դրանցից պետությունը զրո դրամ է ստանում»,-
ընդգծեց պատգամավորը: