«Ազատ Հայրենիք» կուսակցության գրասենյակի դիմաց դանակահարություն է տեղի ունեցել
Աջակցիր «Ա1+»-ին«Ազատ Հայրենիք» կուսակցության գրասենյակի դիմաց տեղի ունեցած դանակահարության միջադեպը որևէ կապ չունի Արայիկ Հարությունյան – Սամվել Բաբայան հարաբերություններում վերջին զարգացումների ու դրանց մեկնաբանությունների հետ:
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Ազատ Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը: Նրա հավաստմամբ՝ այդ միջադեպը քաղաքական որևէ ենթատեքստ չունի: Դեպքը տեղի է ունեցել երկու քաղաքացիների միջև կենցաղային հողի վրա առաջացած վիճաբանության ընթացքում:
«Ուստի հորդորում եմ դավադրության տեսություններ այստեղ չփնտրել:
«Ազատ Հայրենիք» կուսակցությունը հանրությունը չի բաժանում յուրայինների և օտարների: Կոչ ենք անում բոլորին հանդարտություն պահպանել, իսկ միջադեպի հետ կապված բոլոր հարցերի պատասխանները կպարզեն իրավապահ մարմինները»,- գրել է Վ. Պողոսյանը: