Քրեակատարողական հիմնարկներում վատնում են գազը, ջուրը և էլեկտրաէներգիան
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունում արդարադատության գնդապետ Արտյոմ Մխոյանի գլխավորությամբ կայացել է խորհրդակցություն։ Ներկա են եղել ծառայության պետի տեղակալներ, քրեակատարողական հիմնարկների պետեր և կենտրոնական մարմնի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ:
Ծառայության պետն իր կողմից շնորհավորել է ներկաներին՝ Հանրապետության տոնի 101-ամյակի կապակցությամբ։ Խորհրդակցության ընթացքում քննարկվելիք թեմաների կիզակետում ծառայության ամենօրյա գործունեությանն առնչվող խնդիրներն են եղել, ինչպես նաև ներկայացվել են համապատասխան առաջարկություններ, տրվելով դրանց համար կոնկրետ հանձնարարականներ:
Խորհրդակցության օրակարգում քրեակատարողական հիմնարկներում տիրող օպերատիվ իրավիճակն է եղել, ինչպես նաև՝ քրեական ենթամշակույթի դեմ տարվող ամենօրյա պայքարի արդյունավետության բարձրացումը։
Անդրադարձէ եղել քրեակատարողական հիմնարկներում գազի, ջրի և էլեկտրաէներգիայի չհիմնավորված վատնման դեպքերին, հանձնարարվել է չգերազանցել սահմանված չափաքանակները: Խոհրդակցության արդյունքներով ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետի կողմից քրեակատարողական հիմնարկների պետերին և ոլորտի պատասխանատու ծառայողներին տրվեցին կոնկրետ հանձնարարականներ:
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժին