Տարիքը խնդիր է հանդիսանում աշխատանքի ընդունվելու համար. Տիգրան Ուրիխանյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱշխատանքի ընդունվելիս տարիքային խտրականության արգելքը քննարկվում է ԱԺ-ում։
Տիգրան Ուրիխանյանը Ազգային ժողովի հարցուպատասխանի ժամանակ քննարկման դրեց ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:
Նրա խոսքով, հարցը հանրային պատվեր է և մարդիկ անընդհատ բարձրացրել են այս խնդիրը: Տարիքը խնդիր է հանդիսացել՝ մարդկանց աշխատանքի ընդունվելու համար:
Նա վստահ է, որ նախագիծը կընդունվի կոնսենսուսի պարագայում, իսկ հսկողական մեխանիզմների բավարար չլինելու մտահոգություններին կանդրադառնան հաջորդիվ:
Պատգամավորները կողմ արտահայտվեցին նախագծին, սակայն նրանց անհանգստությունն այն էր, որ օրենքը հեշտությամբ կկարողանան շրջանցել գործատուները:
Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Հերիքնազ Տիգրանյանն ասաց, որ առաջարկել են նախագծի հեղինակին՝ լրացնել և իրավական առումով փոփոխություն կատարել: Նրա կարծիքով,-«միայն տարիքի հիմքով խտրականության արգելումը մեր օրենսդրության մեջ ամրագրելը բավարար չէր, մեզ պետք էր համապարփակ»:
Հերիքնազ Տիգրանյանը դիմեց նախագծի հեղինակին՝ հոդվածը փոփոխության ենթարկելու համար, որով կսահմանվի, որ աշխատանքի ընդունման հայտարարություններում կամ մրցույթային տեքստերում կարգելվի գործատուի կողմից այնպիսի հատկանիշների ամրագրումը, որոնք պայմանավորված չեն աշխատողի մասնագիտական որակներով կամ նրա պատրաստվածության հետ որևէ կապ չեն ունենա՝ բացառությամբ այն դեպքերի, եթե դրանք բխում են աշխատանքի առանձնահատուկ բնույթից:
Նախագծին հանձնաժողովը դրական եզրակացություն էր տվել և հանձնաժողովի նախագահի տեղակալը կոչ արեց բոլորին կողմ քվեարկել նախագծին: