Ինչպե՞ս եք կարողանում մտերիմ մարդու կարգավիճակ ձեռք բերել բոլոր ղեկավարների հետ. պատգամավորը՝ ԿԲ նախագահին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱզգային ժողովը շարունակում է աշխատանքները: Խորհրդարանում է նաև Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը, որը ներկայացրեց Կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը:
ԿԲ նախագահին հարց տվեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանը։ Նրան հետաքրքրում էր, թե ինչպե՞ս է ստացվել, որ Արթուր Ջավադյանը ԿԲ նախագահ է դարձել Ռոբերտ Քոչարյանի ժամանակ, Սերժ Սարգսյանի ժամանակ վերանշանակվել է այդ պաշտոնում, հեղափոխությունից հետո էլ շարունակում է պաշտոնավարել։
«Դուք մտերիմ մարդ եք դարձել Նիկոլ Փաշինյանին, ո՞րն է գաղտնիքը, որ դուք կարողանում եք մտերիմ մարդու կարգավիճակ ձեռք բերել բոլոր ղեկավարների հետ»,- բարձրաձայնեց Կարեն Սիմոնյանը:
«Դրա հիմնական պատճառը Կենտրոնական բանկի թիմն է և այն շարունակականությունը, որ կա ԿԲ-ում, այն պրոֆեսիոնալիզմը, որն ունի մեր թիմը և այն խնդիրների կատարումը, որը մենք փայլուն իրականացնում ենք»,- պատասխանեց Արթուր Ջավադյանը:
ԿԲ նախագահը հավելեց, որ բոլորի հետ էլ լավ է:
«ԿԲ-ն անկախ կառույց է գործող սահմանադրությամբ, մենք անկախ ենք գործադիրից»,- ասաց նա: