Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Հեղափոխությունից հետո որեւէ մեկը չի ցանկանում բանկային բիզնես բացել Հայաստանում. Միքայել Մելքումյան (տեսանյութ)

Հեղափոխությունից հետ որեւէ մեկը չի ցանկանում բանկային բիզնես բացել Հայաստանում, քանի որ մտայնություն կա, որ բանկային բիզնես բացելը մնում է քաղաքական որոշման արդյունք: ԱԺ ամբիոնից դիմելով Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանին՝ հայտարարեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:  

«Դուք ասում եք, որ տրանսֆերտները շատացել են, Հայկ Գեւորգյանն ասում է, որ զբոսաշրջիկներն են շատացել: Ես էլ այլ բան եմ ասում, ասում եմ, որն այն ապրանքները, որ պետք է վաճառվեին քսան օրում, վաճառվում են մեկ ամիս 20 օրում, եւ դանդաղում է այդ ցիկլը, եւ պահանջարկը դոլարի նկատմամբ իջնում է:  Ես կուզենայի, որ դուք ձեր ելույթում կառուցվածքային առանձնահատկությունների այս տեղաշարժերը նշեիք եւ վերաիմաստավորեիք այս ամեն ինչը։  Մեկ բան եմ ասում՝ բանկային ավանդները ցույց են տալիս, որ Հայաստանում փոքր փողերով, միջին փողերով բիզնես անելու հնարավորություններ մարդիկ չեն տեսնում, այլապես այդ ավանդները չէին հոսի դեպի բանկային համակարգ, որտեղ վերջին երեք տարում տասը տոկոսից իջել է երեքից չորս տոկոս՝ դոլարային ավանդները»,-ասաց Մելքումյանը:

Մանրամասն՝ տեսանյութում