Բացել լրահոսը Փակել լրահոսը
Zeynalyan nkar
A A
Քաղաքականություն

Հարկադիրի թերությունները բացասաբար է անդրադառնում գործարար միջավայրի վրա. Ա. Զեյնալյան (տեսանյութ)

ՀՀ Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն այսօր ԱԺ էր եկել Դատական ակտերի հարկադիր կատարման մասին ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի եւ հարակից օրենքների նախագծերով առաջարկվող հիմնական  դրույթների նախագծով:

Նախարարի տեղեկացմամբ՝ այս օրենքն ընդունվել է 1998թվականի  մայիսի 5-ին, որից հետո ՀՀ իրավական համակարգը կրել է բազմաթիվ ինստիտուցիոնալ փոփոխություններ, արդյունքում՝ օրենքը պարունակում է մի շարք թերություններ եւ հակասություններ, ինչպես նաեւ չի համապատասխանում Սահմանադրական դատարանի, Վճռաբեկ դատարանի որոշումների եւ Մարդու Իրավունքների եվրոպական դատարանի վճիռների հիման վրա կիրառված իրավական պրակտիկային:

Նախարարի հավաստմամբ, Հարկադիր կատարման օրենքում թերությունները բացասաբար է անդրադառնում նաեւ Հայաստանի գործարար միջավայրի, այդ թվում համաշխարհային բանկի Գործարարությամբ  զբաղվելու զեկույցում ՀՀ դիրքերի վրա:

«Հաշվի առնելով վերոգրյալը, Կառավարության 2018-22թթ գործունեության միջոցառումների ցուցակում,  ինչպես նաեւ Հայաստանի գործարար միջավայրի բարելավման  2019թվականի միջոցառումների ծրագրում, նախատեսվել է վերը նշված օրենքում  փոփոխություններ կատարելուն ուղղված միջոցառումը, որի շրջանակներում մշակվել եւ ներկայացվել է այս նախագիծը:

Նախագծով նախատեսվել են հետեւյալ լուծումները. ներկայումս որոշ դեպքերում դատարանները մերժում են կատարողական թերթի տրամադրումը  եւ դա ձեւակերպում են դատարանի գրության ձեւով, այլ ոչ թե ներկայացնում են որոշում, արդյունքում՝ անձինք խնդիրներ են ունենում այդպիսի ձեւակերպումների պատճառով:

Հաջորդը՝ իրավաբանական անձանց դեպքում նախապատվությունը տրվելու է էլեկտրոնային տարբերակով ծանուցմանը, ֆիզիկական անձանց դեպքում նախատեսվում է իրականացնել հասարակ փոստային առաքմամբ»,- նշեց Արտակ Զեյնալյանը: