Բացել լրահոսը Փակել լրահոսը
62373139_352061315512920_6244877049610108928_n
A A
Պաշտոնական

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Հունաստանի և Կիպրոսի իր գործընկերներին

ՀՀ Արտգործնախարարություն խոսնակ Աննա Նաղդալյանի թվիթերյան էջից տեղեկանում ենք, որ ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Հունաստանի արտգործնախարար Գիորգոս Կատրուգալոս և Կիպրոսի արտգործնախարար Նիկոս Խրիստոդուլիդեսի հետ:

Ըստ Նաղդալյանի սա առաջին եռակողմ հանդիպումն է գերատեսչությունների ղեկավարների միջև;

«Առաջին եռակողմ հանդիպումն արտգործնախարարների միջև: Հայաստանից՝ Զոհրաբ Մնացականյանը, Հունաստանից՝ Գիորգոս Կատրուգալոսը և Կիպրոսից՝ Նիկոս Խրիստոդուլիդեսը սկսել են հետաքրքիր օրակարգ: Մնացականյանը համոզմունք է հայտնել, որ հագեցած բովանդակություն կտրվի այս եռակողմ ձևաչափին»,- գրել է իր թվիթերյան էջում արտգործնախարարության խոսնակը: