Բացել լրահոսը Փակել լրահոսը
Yerevan-mun.
A A
Քաղաքականություն

Հայտնի է Երեւանի ավագանու նոր անդամի անունը

Այսօր կայացած նիստում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը  Երեւանի ավագանու անդամի մանդատ է  տվել Ասքանազ Հակոբի Աբրահամյանին։

ԿԸՀ-ն  հիմք է ընդունել Երևանի քաղաքապետի` «Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի ավագանու անդամ Եվա Թովմասյանի՝ ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու մասին» արձանագրությունը։ 

Նիստում կազմվել է արձանագրություն՝ Երևանի ավագանու անդամի մանդատը Իմ քայլը կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Ասքանազ Հակոբի Աբրահամյանին տալու վերաբերյալ: